Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է ամենшվերջում․

Մինչ դա մի փոքր ինֆnրմացիա


1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը։ 7-ամյա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում (Արմեն Մազմանյանի արվեստանոց)։


Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ (Ա. Հեքեքյանի արվեստանոց)։

Աշխատանք
2001-2012 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ, կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր, հոլովակներ, մեկնաբանել է բազմապիսի մշակութային, երաժշտական, սպորտային հաղորդաշարեր։ 2010 թվականին մեկնաբանել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը[1]։

2010 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում` որպես դերասանուհի, 2011 թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս։

2012 թվականից աշխատում է Արմենիա հեռուստաընկերությունում (Արմենիա TV)՝ որպես հաղորդավարուհի։
Տեսանյութը տեղադրված է վերջում՝

Տեսանյութը՝