ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում մինչև 2021թ.-ի հունվարի 1-ը ինքնակամ կառուցված շինություններին. նոր փոփոխություն

Այսուհետ ինքնակամ կառույցների հաշվառման նոր ընթացակարգ է գործելու:  Կադաստրի կոմիտեի ներկայացրած նախագծի համաձայն՝ ինքնակամ կառույցի հաշվառումն իրականացվում է պատվիրատուի դիմումի հիման վրա։ Պատվիրատուն կարող է լինել ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով չափագրողին դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Ըստ այդմ կարգավորումներով նախատեսվում է, որ ինքնակամ կառույց ունեցող քաղաքացին պետք է դիմի կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրման մասնագետին, այնուհետև մասնագետը պետք է իրականացնի իր աշխատանքները՝ տեղում ուսումնասիրելով շինությունը: Պատվիրատուի կողմից չափագրման փաթեթի բոլոր տվյալները ստուգելուց հետո հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում պատվիրատուն և չափագրողը կազմում և ստորագրում են համաձայնագիր, որը պետք է ներբեռնվի առցանց չափագրման գրասենյակ՝ www.e-cadastre.am առցանց էլեկտրոնային հարթակում, որտեղ ներբեռնելուց հետո փաթեթն այլևս ենթակա չէ խմբագրման:

Հրապարակված օրենքի նախագծով սահմանվել են նաև հաշվառում իրականացնելու նպատակով Կադաստրի կոմիտե ներկայացվող դիմումների ժամկետները։ Օրինակ՝ Երևանում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման դիմումները պետք է ներկայացվեն մինչև մինչև 2023թ.-ի հունվարի 1-ը, իսկ օրինակ՝ այլ քաղաքային համայնքների դեպքում մինչև 2024 թ.-ի հունվարի 1-ը։ Այս դրույթները վերաբերում են մինչև 2021թ.-ի հունվարի 1-ը կառուցված շինությունների վերաբերյալ դիմումներին:

2021թ.-ի հունվարի 1-ից հետո կառուցված շինությունների դեպքում դիմումները պետք է ներկայացվեն կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *