ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որոշում. որտե՞ղ մուտք գործելիս պարտադիր կլինի թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ

ՀՀ առողջապահության նախարարության թիրախում է հայտնվել ռեստորանային բիզնեսը․ նախարարությունն առաջիկայում սահմանափակումներ կկիրառի այս ոլորտում։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հավանաբար վաղը հրաման կարաձակի՝ զվարճանքի վայրեր մարդկանց թողնել պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացման կամ բացասական ՊՇՌ թեստերի առկայության դեպքում։

Այսինքն, հանրային սննդի կետեր, մշակույթին վայրեր` համերգներ, թատրոններ ՀՀ քաղաքացին պետք է ներկայացնի ՊՇՌ բացասական թեստի արդյունք` վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված, կամ պատվաստման սերտիֆիկատ։ Այս հրամանը վաղը կհրապրակվի և առաջիկա 15 օրվա մեջ ուժի մեջ կմտնի։ Այսինքն հունվարի 24-25-ից այն կգործի։ Տեղեկացնենք, որ նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով ռեստորանային ծառայությունների ոլորտը բավականին շատ տուժեց։ Ոլորտի մասնագետների խոսքերով, վնասը հասել է հարյուրավոր միլիոնների:

Թե նախարարության վաղվա հրամանն ինչ ազդեցություն կունենա նշված ոլորտների վրա, ցույց կտա ժամանակը։ Բայց այս որոշումը խիստ զայրացրել է ոչ միայն տնտեսվարողներին, այլեւ՝ քաղաքացիներին եւ չի բացառվում, որ առաջիկայում հանրապետությունում բողոքի ակցիաներ անցկացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․Հ․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *