2011 թվականին Հայաստանի Անկախության 20–ամյակին նվիրված համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄԷ-ում։

2012 թվականին լույս է տեսել նրա թվով 3 ձայնասկավառակը «Սիրելիս» անվանումով։ 2012 թվականի սեպտեմբեր ամսից իրականացնում է «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» բարեգործական նախագիծը ՀՀ ՊՆ և ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ։

 

Նախագծի շրջանակներում նկարահանվել է տեսահոլովակ Ռոբերտ Աբրահամյանի «Գովք Ֆիդայուն» երգի հիման վրա, որը նվիրված է Հայոց Բանակի կազմավորման տարեդարձին։

Հոկտեմբեր ամսից նախագծի շրջանակներում համերգային ծրագրերով հանդես է եկել զո րամասերում։

Համերգարշավը եզրափակվել է Երևան քաղաքում մեծ գալահամերգով։ 2012 թվականին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի

կողմից Զարուհի Բաբայանը պարգևատրվել է Պաշտպանության Բանակի հուշամեդալով։ 2013 թվականից հանդիսանում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության ազգային հետևորդ։