Տեսնում եմ, որ թափառում են քաղաքում. Վահան Քերոբյանն՝ ընդդիմության մասին…Իշխան Սաղաթելյանը որտե՞ղ էր 44-օրյա պատերազմի ժամանակ․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին լրագրողներն այսօր ասացին, որ ընդդիմությունը շուտով կգա նաև իր նախարարություն՝ հետաքրքրվելու՝ կո՞ղմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ:

«Ի՞նչ եք ասելու»-հետաքրքրվեցին լրագրողները:

«Իշխան Սաղաթելյանը կարող էր գալ Ազգային ժողով ու տալ իրեն հուղող ցանկացած հարց, գալու է իմ դուռը, որ ի՞նչ անի, ես տեսնում եմ, որ իրենք թափառում են քաղաքում: Նախարարները զբաղված մարդիկ են ու օրակարգ ունեն, բավական խիտ զբաղվածություն ունեն, գալ ու տալ մի հարց, որի պատասախանը իրենց ոչինչ չի տալու, չեմ կարծում, որ ամենաարդյունավետ զբաղմունքն է: Իշխան Սաղաթելյանը որտե՞ղ էր 44-օրյա պատերազմի ընթացքում ու արրդյոք ինքը ինձ պետք է նման հարց տա»,-հայտարարեց Քերոբյանը:

Նա ասաց, թե ընդդիմությունը Հայաստանի համար ոչ մի լավ բան չի արել ու հիմա էլ չի կարող անել:

Տեսնում եմ, որ թափառում են քաղաքում. Վահան Քերոբյանն՝ ընդդիմության մասին