Տղամարդը ծեծել է կնոջ և մանկահասակ երեխայի․

Արսեն Ա.-ն 2022 թվականի փետրվարի 23-ին ժամը 15:00-ի սահմաններում, իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող և նույն հարկի տակ համատեղ բնակվող Ա․Դ․-ի մանկահասակ որդուն՝ 2016 թվականին ծնված երեխային ծեծել է ննջասենյակում՝  մանկական չարաճճիությունից զայրացած։   Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։   Երեխայի առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։   Գործը դատարան է ստացվել ապրիլի 13-ին և մակագրվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանին։   Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) հատկանիշներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.