Տղամարդը սպառնում է ցած նետվել Դավիթաշենի կամրջից. նա հանդիպում է պահանջում Խաչատուր Սուքիասյանի հետ

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Մոտ 40 րոպե է, մի տղամարդ Դավիթաշենի կամրջի տակ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այս պահին նրա հետ բանակցություններ են վարում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ԱԻՆ հոգեբաններն ու ԱԻՆ-ից մեկ այլ ներկայացուցիչ։

Տղամարդը հոգեբանական ծանր վիճակում է գտնվում և հայտնում է, որ ինքը պատերազմ տեսած մարդ է, այլևս համբերության բաժակը լցվել է, բողոքում է դատախազությունից  ու դատարանից և պահանջում է հանդիպում՝ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *