Ցավալի դեպք է տեղի ունեցել…տան տանիքում…աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցվել Տավուշի մարզում:

Ժամը 19:50-ի սահմաններում, «Իջևան«» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կախված դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա Ն.Հ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ինքնասպանություն գործած Ն.Հ.-ն սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: