Ցարն է հրահրում պատերազմ. ադրբեջանցուն քսի մի տվեք վրեքներս, ախպերական…Սոս Ջանիբեկյան
Մանրամասները տեսանյութում

«Էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ չի ուզում…»․ Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էսքան զուգադիպություններ չեն լինում պռոստը… ուրեմն …

1) Ուրեմն էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ չի ուզում Պարսկաստանից խողովակն անցնի Հայաստանով, Վրաստանով ու մտնի Եվրոպա:

2) Էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ չի ուզում Հնդիկները ու Չինացիները Սյունիքով ճանապարհ անցկացնեն դեպի Եվրոպա:

3) Էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ ուզում ա գան հետ նենց մարդիկ ովքեր հանցակից են հյուսիս-հարավ ճանապարհի փողերի անհետացմանը և շինարարական աշխատանքների միտումնավոր խափանողը:

4) Ցարը չի ուզում, որ Պարսիկները իրանց նավթը և գազ անցկացեն Հայաստանով և Հայաստանը էներգետիկ իմաստով դուրս գա ռուսի կախվածությունից:

5) Ցարն է հրահրում պատերազմ, որ այդ աշխարհագրական ամենաթանկարժեք տարածքները, որը մերն է այս պահին կտրի մեզնից և վերցնի իր տիրապետության տակ, ահա թե ինչու ամեն գնով պետք է խուսափել պատերազմից:

Եթե աշխարհի այս բոլոր պլանները, որոնք կապված են մեզ հետ կատարվեն մենք կանկախանանք ռուսից և ահավոր կզարգանանք, որովհետև Ռուսը և Նախկին ղեկավարները ամեն կերպ խաբել են, որ մեր գոյությունը կախված է միայն իրանցից:

Սոս Ջանիբեկյան
Իհարկե մի հարցում չեն խաբել, Աստված չանի, որ ցարը Սիրիայի պատմություն բերի գլխներիս: Եթե Սիրիա եք սարքելու գլխներիս , տենց էլ ասեք, ասենք քա* ենք կերել, կներեք: Ինչ պետք է անել, որ միանալ ամողջ Աշխարհին և Սիրիայի օրը չընկնել: համբերել, մնալ սառնասիրտ, հույզերն չտրվել:

Սա է իմ ոչ մասնագիտական վերլուծությունը, համարեք բոլորով նստած խոսում ենք և ես էլ իմ կարծիքը հայտնեցի: Երբ իրերը դնում եմ իրանց տեղերը, ամեն ինչ պատկերավոր է դառնում և նահանջում են հույզերս:

հ.գ Խնդրում եմ նախկին ռոս-հայկական իշխանավորներ, թողեք Դառնանք աշխարհի մի մաս, զարգանանք, թե որպես տրանզիտ, թե որպես քաղաքակիրթ ապագա ունեցող պետություն:

էդ ռուսաստանամաֆյոզական բարքերը դրեք մի կողմ, արդեն հին են աշխարհում, թողեք առաջ գնանք, ադրբեջանցուն էլ քսի մի տվեք վրեքներս, ախպերական: Ցարը և իրա աշխատակազմը աշխարհում իրանց գազից բացի աշխարհում ոչ մի բարիք չունի։