Աղոթք, որ պետք է կարդալ ամեն օր ճաշի սեղան նստելուց առաջ, ու ձեր տունը կլցվի առատությամբ ու հաջողությամբ։Ճաշից առաջ աղոթք. Օրհնյալ ես, ո՜վ Տեր Աստված մեր, որ կերակրում ես մեզ մանկությունից, և կերակուր ես շնորհում բոլոր մարմնավորներին.

մեր սրտերը ուրախությամբ ու բերկրանքով լցրու, որպեսզի լիանանք և առաջնորդվենք՝ բարիք գործելու մեր տեր Հիսուս Քրիստոսով, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Խաղաղությամբ ճաշակե՛նք այս կերակուրները որ, պարգևվված են մեզ Տիրոջից. օրհնեա՛լ է Տերն Իր պարգևներում. ամեն:

Չմոռանաք կարդալ նաև ճաշից հետո աղոթքը. Ճաշից հետո աղոթք. Փա՜ռք Քեզ, Տե՛ր, Փա՜ռք Քեզ,Փառա՛ց Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր և Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրեցիր մեր սրտերը:

Այժմ լցրու՛մեզ նաև Քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք Քո առաջ և ոչ` ամոթահար, քանզի Դու գալիս ես և հատուցում յուրաքանչյուրին ըստ իր գործերի:

Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից. ամեն: Փա՜ռք տիեզերքի Կերակրողին, որ կերակրեց մեզ և լիացրեց, Նրան փառք հավիտյանս. ամեն: