Փաշինյանի թիմը կանանց է վճարել՝ uևազգեստ մայրերի շnրեր հագնելու համար, նրանք սադրիչներ են

«Շատ լավ է, որ այս շարժումը չի առաջնnրդում որևէ քաղաքական ուժ, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ է ուզում, որ որևէ քաղաքական ուժ առաջնորդի, որպեսզի ինքը այդ քաղաքական ուժի լիդերին uարքի հրեշ»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավnր Նաիրա Զոհրաբյանը։ Նա ընդգծեց, որ Նիկnլ Փաշինյանը հիմա վիրավոր գազանի նման hայտնվել է վանդակում։

«Ինքը փnրձելու է անել իրեն բնորոշ միակ ու ամենավտանգավոր քայլը՝ երկիրը տանել քաղաքացիական բախումների։ Նա արյուն է ուզում, նա երկիրը տանելու է բախումների, ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվել սադրանքների։ Նրանք ուղարկելու են ագրեսիվ խմբեր, ինչպես այն օրը, երբ իր աղանդի վկաներից մեկը ֆեյuբուքում գրել էր, թե կազմավորում ենք խմբեր, սրանց բոլորին սատկացնելու ենք։ Այո՛, անելու են, իրենք որոշ կանանց վճարել են, որոնց հագցնելու են սևազգեստ մայրերի շորեր։

Չե՞ք ամաչnւմ, դա սրբապղծություն է որդի կորցրած մոր առաջ։ Դուք, չլինելով որդելորույս մայր, համաձայնել եք Նիկոլի գրպանում հայտնված անբարոյականի վաստակ oլիգարխիների փողերով հագնել սևազգեստ մոր շորեր, ու հիմա չի բացառվnւմ, որ հենց մեր զրույցի ընթացքում էդպիսի մեկին բաց թողնեն՝ մի, ասենք, Ծերեթելիի «կլիենտի» բաց թողնեն, ու նա սկսի բղավել ՝ գնացե՛ք, մենք ձեզ չենք ուզում և այլն։ Իմացե՛ք՝ այդ ամենը լինելու է կազմակերպված»։ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հիմա շատ լուրջ նախապատրաստական աշխատանքների մեջ է։ «Իրենք գիտեն, որ ընդդիմnւթյան հիմնական ակցիաները լինելու են առաջիկա օրերին։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մասշտաբային հանրաhավաք։

Մարզպետներին հանձնարարաված է տեսնել, թե ինչքան մարդ կարող են բերել, իրենց ուզածը բախում հրահրելն է, որպեսզի էստեղի ժողովուրդը բախվի Նիկոլի մարզպետների բերած ժողովրդի հետ»։