«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարությամբ է հանդես եկել, որով մի քանի պահանջ է ներկայացվում կառավարությանը։ Հայտարարության մեջ ասվում է․ «ՀՀ-ում , սույն թվականի հունիսի քսանին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝

Քաջարանում և Կապանում տեղի ունեցած ելույթների ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ, Հայաստանի ընդերքն ազգայնացնելու մասին օրենք ընդունելու միջոցով, Հայ ժողովուրդը հետ է ստանալու ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, այնպես էլ մյուս հանքարդյունաբերող կոմբինատների իրենց բաժինը: Փաշինյան Նիկոլի այս հայտարարությունը շատերի մոտ հույս

արթնացրեց, որ Հայաստանի վարչապետը վերջապես հասկացել է, որ Հայաստանի ընդերքը համաժողովրդական հարստություն է և դրանից պետք է օգտվի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այլ ոչ թե թալ-անչիների մի խումբ, ովքեր իրենցով են արել ՀՀ ընդերքն ու տարիներ ի վեր միլիարդավոր դոլարների կարողություն են կուտակում համազգային ունեցվածքի թա-լանի հաշվին: ԱԺ արտահերթ ընտրությունից հետո՝ մենք երկու ամսից ավելի սպասում էինք, որ Հայաստանի նոր ձևավորված իշխանությունը

իրական և գործուն քայլեր կձեռնարկի՝ համաժողովրդական հարստությունը՝ Հայաստանի ընդերքը, ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ և Հայաստանի նորընտիր ԱԺ արտահերթ նիստով օրենք կընդունի՝ Հայաստանում գործող բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները ազգայնացնելու մասին, և այդ գործընթացը կսկսի ՀՀ հանքարդյունաբերության առաջատար՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որտեղ յուրաքանչյուր տարվա կտրվածքով

արդյունահանվում է 100 միլիոնավոր դոլարների հարստություն: Մինչդեռ, իրականությունն այն է, որ Փաշինյան Նիկոլը և նրա իշխանությունը ոչ միայն չիրականացրեցին այդ նախընտրական խոստումը, այլ նույնիսկ մոռացել են դրա մասին: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանին Նիկոլից և Ազգային Ժողովում նրա գլխավորած խորհրդարանական մեծամասնությունից պահանջո՛ւմ է. 1-ին՝ Ընդունել օրենք՝ Հայաստանի ընդերքը ազգայնացնելու մասին և հստակշեշտել, որ ՀՀ ընդերքը և դրանում առկա օգտակար բոլոր հանածոները համազգային հարստություն են, ուստի, դրանց արդյունահանմամբ, վերամշակմամբ և իրացմամբ կարող են զբաղվել միայն 100% պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունները:

2-րդ՝ Հրապարակել Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների՝ Քաջարանի, Ագարակի, Կապանի, Թեղուտի, Ախթալայի, Ալավերդու, Սոթքի (և այլնի) հանքավայրերի իրական սեփականատերերի անունները, հաշվարկել Հայաստանին ու Հայ ժողովրդին վերջին երեսուն տարիների ընթացքում հասցված ամբողջ վնասի չափը և օրենքի

դիկտատուրայի միջոցով վերականգնել այդ ամբողջ վնասը: 3-րդ՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ամբողջ ընդերքն ազգայնացնելով, այսինքն՝ ընդերքի օգտագործման ամբողջ շահույթը բացառապես ուղղելով դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 4-րդ ամսից սկսած՝ մեկ անգամ, 3-րդ տարվա մեջ՝ 2 անգամ, 5-րդ տարվա մեջ՝ երեք անգամ բարձրացնել առաջին հերթին հետևյալ ոլորտներում աշխատող, ծառայող քաղաքացիների աշխատավարձերը. ա) Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող բոլոր բանվորներինը, բ) Հայաստանի ու Արցախի սահմանները պաշ տպանող բոլոր զոր ամասերի հրամանատարներինը, սպաներինը, պայմանագրային զինծ առայողներինը՝ անընդհատ բարելավելով ժամկետային զինծ առայողների համար

սահմանված նորմերը, գ) մանկավարժներինը,
դ) բժիշկներինը և բուժաշխատողներինը, ե) կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի ու երիտասարդության ոլորտների բոլոր աշխատողներինը, զ) գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների բոլոր աշխատողներինը, է) Պա շտպանության, Ոստիկանության, Ազգային անվտա նգության, Արտակարգ իրավիճակների, Արդարադատության, իրավական և դատական համակարգերի բոլոր ծառ այողներինը և աշխատողներինը, ը) կենսաթոշակառուներինը, հաշմանդամության թոշակառուներինը, զինվորական թոշակառուներինը: Այս պահանջների կատարման համար Փաշինյանին և իր կառավարությանը տալիս ենք 1 ամիս ժամանակ, որից հետո սկսելու ենք նախաձեռնել բող ոքի ակցիաներ՝ ցույցեր և երթեր (հատկապես

այն բնակավայրերում, որտեղ շահագործում են ընդերքը)՝ պահանջելով ՀՀ իշխանությունից կատարել հասարակությանը հրապարակային տրված խոստումը, որը կապահովի համաժողովրդական հարստության արդարացի բաշխում` Հայաստանը փրկելով սոցիալական և դեմոգրաֆիական աղե տից»: