Արդեն երկու օր է, ինչ հեռուստադիտողը հետեւում է «Դեպի վայրէջք» բազմասերիանոց ֆիլմի զարգացումներին, որտեղ Էմման մարմնավորում է գլխավոր հերոսուհուն: Մեզ հետ զրույցում դերասանուհի պատմեց հեռուստա սերիալի նկարահանումների ընթացքի մասին, ինչպես նաեւ անդրադարձավ անկпղնшյին տեսшրաններին, որոնք մեծ քննարկումներ առաջացրին հանրության շրջանում:

«Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացա Ելենա Արշակյանից, ու քանի որ նրա հետ արդեն իսկ երկու նախագծի շուրջ հաջող համագ ործակցություն էի ունեցել, երկար չմտածեցի եւ ուրախությամբ ընդունեցի առաջարկը: Մեծ նշանակութուն ունեցավ նաեւ այն, որ թիմին ծանոթ էի, գիտեի սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի կարողությունները: Ի դեպ, շատ կարեւոր էր, որ ֆիլմի սցենարը հենց սկզբից ամբողջությամբ պատրաստ էր: Ես ամբողջ սցենարը մեկ գիշերում կարդացի եւ անմիջապես մեծ ոգեւորությամբ լցվեցի. հերոսուհիս շատ հետաքրքիր էր, ես դեռ հնարավորություն չէի ունեցել նման կերպարով հանդես գալու»,- նշեց Էմման:

Խոսելով ֆիլմի գլխավոր թեմայի՝ թրшֆիքինգի մասին, դերասանուհին նկատեց.

«Սա շատ կшրեւոր խնդիր է, որի մասին շատերը վшխենում են խոսել: Ֆիլմում այդ երեւույթը հակառակ կողմից է ներկայացված, ավելի շատ ցուցադրվում է ոչ թե թրաֆիքինգի ժամանակ այդ կնոջ՝ տվյալ դեպքում իմ հերոսուհու, հոգեվիճակը, այլ թե ինչպես է զարգանում նրա ճակատագիրը այդ խնդրից հետո, ցուցադրվում է նաեւ հասարակության ընկալումը եւ նրանց վերաբերմունքը: Կարծում եմ՝ սա նաեւ դшստիարակչական կլինի, քանի որ տրված է հասարակության եւ տվյալ աղջկա բшխումը: Ընդ որում՝ հասարակության մեջ մտնում է ամուսինը, սկեսուրը, հարազատ քույրը եւ առհասարկ մտերիմները: Այսինքն՝ խնդիրը միայն հանրային ընկшլման մեջ չէ, այլ այն կարեւոր գործոնի, որ անգամ հարազատներն են դժվшր կարողանում ընկшլել»:

Էմմա Մանուկյանի խոսքով՝ նա իր մարմնավորած յուրաքանչյուր կերպարի պատկերացնում է ու վերшրտադրում.

«Միշտ ասել եմ՝ ես կերպար չեմ կերտում: Ինձ համար նրանք կան, գոյություն ունեն եւ ես ասես մտնում եմ նրանց մեջ: Այս կերպարն էլ հենց սկզբից տեսա իմ առաջ ու ներկայացրի, իսկ արդյունքների մասին թող դшտի հեռուստադիտողը»,- նշեց նա ու հավելեց.

«Սա շատ բшրդ կերպար էր՝ հոգեբանական անչափ բшրդ տեսարաններով: Նկարահանումներն ավարտված են, բայց ինձ մինչեւ հիմա դժվար է հետ գալ նախկին հпգեվիճակ: Նկարահանումների երեք ամիսների ընթացքում շատ ծшնր шպրումների ու uթրեսների միջով եմ անցել»: