Ֆիլիպինների Իսաբելա նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել, որում եղել է հինգ մարդ։

Այս մասին հայտնում է CNN-ը։

Ուղղաթիռը վթարվել է թռչելու պահին։ Ուղղաթիռում եղել են երկու օդաչուն, անձնակազմի երկու անդամները եւ մեկ ուղեւոր։

Մեկ անձ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։

Փրկարարները հայտնաբերել են երկու դիակ։ Երկու անձ համարվում է անհետ կորած։