Խոշոր ավիավթար է տեղի ունեցել Ինդոնեզիայում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։

Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը օդ բարձրանալուց 10 րոպե անց կորել է ռադարներից և ընկել ծովը։

Ինքնաթիռում եղել է 185 ուղևոր։

Ինքնաթիռում եղած բոլոր ուղևորները մահացել են, այդ թվում՝ անձնակազմի 4 անդամները։ Ինդոնեզական լրատվամիջոցները նշում են,

որ ուղևորների մեջ եղել են մեծ թվով երեխաներ։ Ընդգծենք, որ Boeing 737 ինքնաթիռը մեկնում էր Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից։

Արդեն հիմա ինդոնեզական լրատվամիջոցները հրապարակել են մահացածների անունները։