ՔԻՉ ԱՌԱՋ․ Ողբերգական դեպք․ Առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել․ Կան զոհեր և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ականատեսները հայտնում են, որ Կոպենհագենի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, հայտնում է դանիական TV2 հեռուստաալիքը։
Կոպենհագենի ոստիկանությունը Twitter-ում նաև հայտնել է, որ տեղեկություններ են ստացել առևտրի կենտրոնում հրաձգության մասին, և ոստիկանություն է ուղարկվել դեպքի վայր:

Հեռուստաալիքի ցուցադրած վայրից կադրերում երևում է, որ մի քանի ոստիկանական մեքենաներ են շարժվել դեպի առևտրի կենտրոն, իսկ կենտրոնի շրջակայքի ճանապարհները փակվել են։ Բացի այդ, առևտրի կենտրոնում տեսել են լավ զինված իրավապահներ,հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նախնական տվյալներով մի քանի մարդ տուժել է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.