Քնել չի լինում։ Արդեն որերորդ անգամ կարդում եմ զп հված 20 -ամյա պատանի Ռուդիկ Ղարիբյանի գրած այս տողերն ու սш րսռում եմ։ Ես ամաչում եմ, որ… Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը գրում է. Քնել չի լինում։ Արդեն որերորդ անգամ կարդում եմ զո հված քսան տարեկան պատանի Ռուդիկ Ղարիբյանի գրած էս տողերը և սար սռում եմ։ Այսքան ջահել և էսքան խոր մտքեր, այսքան նրբազգաց, և այսքան խիզախ, այսքան հասուն և այսքան փխրուն հոգի…… լալ կվել եմ։

Ես ամաչում եմ, ամաչում եմ, որ ես ապրում եմ, իսկ դուք չկաք տղերք։ Մի վայրկյանի կյանք էր եղածը, մի ընդհատված կյանք` չապրած տարիների և ապրողներիս համար ձեր ընդհատված կյանքը` մեր ամոթի և արժանապատվությունը կորցրածի անվայել կյանք։

#Պատ երազմը_չի_ավարտվել «Յուրաքանչյուր հայ` մեծ և մանուկ, կին, թե տղամարդ, յուրաքանչյուրս զինվոր ենք: Էս պատ երազմը դարերի պատմություն ունի, որը պետք է վերջանա մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ

միայն զե նքի, այլև գիտելիքի ու միասնականության շնորհիվ: Դիմում եմ աշակերտներին և ուսանողներին: Այսուհետ մեր առավելագույն ուժերի չափով ենք սովորում, ոչ թե պարզապես դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին մենք պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է պետք: Միջազգային մրցույթների 1-ին հորիզոնականները մեր դրոշին են սպասում: Հիշեք. ՀՀ-ն դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների և լավ ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք:

Ու այս ամեն ինչը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժը ուղղել կրթելու և կրթվելու վրա: Ես քեզ հավատում եմ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք տարիներ անց կհանդիպենք, մեր երկիրը շենացնելու ժամանակ: Ու թե ողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու։ Պատ երազմը չի վերջացել…»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *