Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երեւաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ

 

հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ եւ փրկության ժառանգորդներ: Օգնի՛ր

մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր Փրկիչ Աստված, Քո Մեծ Անվան փառավորության համար, Տե՛ր, փրկի՛ր մեզ եւ քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար:

Սուրբ եւ Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված եւ խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած եւ Քեզ հուսացող ժողովրդին: Փրկի՛ր

մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից:

Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ, Հորդ եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն: