Ֆիկուսն օգտագործում են հազի և մրսածության բուժման համար. Նրա տերևների թուրմով բուժում են ռեվմատիզմ, արտրիտ և արթրոզ: Այս բույսն օգնում է նաև թութքի բուժմանը

Դեկորատիվ ծառերն ու բույսերը զարդարում են ինտերիերը, կազմում բնակարանների անբաժանելի մասը, հաճելի են աչքին և հանգստացնող ազդեցություն են ունենում մարդու վրա: Ես տանն ունեմ դեկորատիվ սենյակային բույսեր, որոնց պետք է ջրել, մշակել, խնամել։

Դեկորատիվ սենյակային բույսերից ամենաշատը ես սիրում եմ մեր տան ֆիկուսը, որը գեղեցիկ սենյակային բույս է` մուգ կանաչ կամ խայտաբղետ տերևներով, ունի բարակ ուղիղ բուն։ Ֆիկուսն արագաճ է, գարնան սկզբից մինչև խոր աշուն շաբաթական մեկ տերև է ավելացնում։ Ամենաբարեհարմարը օդի ջերմության 18-25°С միջակայքն է: Ավելի բարձր ջերմաստիճանների դեպքում անհրաժեշտ է պարբերաբար ջրցողել բույսը: Օդի ջերմաստիճանի +16°С-ից ցած լինելը կարող է տերևաթափի պատճառ դառնալ:

Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է։ Այն մաքրում է օդը, օգտագործում են նաև հազի և մրսածության բուժման համար, տերևների թուրմով բուժում են ռևմատիզմը։

Ես տանը կենդանի չեմ պահում, սակայն տնային կենդանիներից կուզեի շուն ունենալ։ Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հազար տարի առաջ։ Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով։

Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից։ Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Լավ վազում և լողում են։ Ինչպես բոլոր կենդանիներին, շանը նույնպես պետք է ուտելիք տալ, խաղալ նրանց հետ, տանել զբոսանքի։