2022թ ղեկավարության փոփոխություն է սպասվում․ Հայաստանի վիճակը կլավանա, ողբ ու սուգ չի լինի. Լյուսյա Հակոբյան
Հետաքրքիր է իմանակ՝
Աստղագիտություն, գիտություն երկնային մարմինների (մոլորակներ, աստղեր, միգամածություններ, միջաստղային նյութ, գալակտիկաներ և այլն) և նրանց հետ կապված երևույթների (տարածական բաշխում, շարժումներ, ֆիզիկական բնույթ և վիճակ, փոխազդեցություն, առաջացում ու զարգացում և այլն) մասին։ Այն միաժամանակ մշակում է երկնային մարմինների դիտումները գործնական նպատակներով օգտագործելու մեթոդներ (ժամանակի ծառայություն, աստղագիտական կողմնորոշում, տիեզերական թռիչքների աստղագիտական կառավարում և այլն)։ Ըստ ուսումնասիրության օբյեկտների կամ մեթոդների աստղագիտությունը բաժանվում է մի շարք ենթաբաժինների։
Տիեզերական թռիչքների ժամանակ անհրաժեշտ ուղեծրերի ընտրության կապակցությամբ աստղագիտության մեջ ձևավորվեց մի նոր բաժին՝ աստղադինամիկան, որն ուսումնասիրում է արհեստական երկնային մարմինների շարժումները։
Արեգակի, մոլորակների և աստղերի տեսանելի շարժումների պարբերականությունը աստղագիտական դիտումներով հաստատված առաջին օրինաչափություններից է։ Այն ընկած է ժամանակի որոշման և օրացույցների կազմման հիմքում։ Այդ պարբերականությունն օգտագործվում է նաև մի շարք երկնային երևույթների (Արեգակի և Լուսնի խավարումներ, Արեգակի, Լուսնի և մոլորակների մերձեցումներ և այլն) կանխատեսման համար։
Այդ խնդիրները, նրանց լուծման համար կիրառվող գործիքների տեսությունը և մաթեմատիկական մեթոդները կազմում են աստղաչափության, ոլորտային ու գործնական աստղագիտությունների առարկան։