8 մլն ու 4 մլն դրամանոց մատանի և վզնոց, ավելի քան 100 մլն դրամ, 167 հզր դոլար, 50000 եվրո․ ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Իշխան Սաղաթելյանն ու նրա կինը

ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարագիր է ներկայացրել 2021 թվականին ու 2021 թվականի դրությամբ ունեցվածքի վերաբերյալ։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Իշխան Սաղաթելյանը հայտարարագել է տասը անշարժ գույք, որոնցից մեկի միանձնյա սեփականատերն է, մյուսի բաժնային՝ 50%-ի սեփականատերն է, և մյուս ութ գույքին տնօրինում է որպես համատեղ սեփականություն։

Միաձնյա սեփականատեր է Արաբկիրում գտնվող բնակարանի, Երևանի Կենտրոն համայնքում գտնվող բնակարանի բաժնային սեփականատեր է, Գեղարքունիքի մարզում գտնվող ութ հողամասի համատեղ սեփականատեր է։

2021–ին վաճառել է 2009 թվականի արտադրության Range Rover ավտոմեքենան՝ 8.5 մլն դրամով։

2019–ին նվեր է ստացել 8 մլն դրամանոց մատանի, որն առկա է։ Բանկային հաշվին հայտարարագրել է 2 մլն 656 հզր դրամ, կանխիկ հայտարարագրել է 56 մլն դրամ, 92 000 դոլար, 28 000 եվրո։

Որպես աշխատանքի վարձատրություն նշել է 4 մլն 221 հզր դրամ՝ ԱԺ–ից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է մոտ 52 մլն դրամ, վարկի մարմանն ուղղված գումարը տարեկան կազմել է մոտ 12 մլն դրամ։

Իշխան Սաղաթելյանի և (կամ) նրա ընտանիքի անդամի կազմակերպությունում ունեցած մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) տոկոսը «Ի-ՄԵԳԱ սերվիս» ՍՊԸ–ում կազմում է 100, «Ինվեստ հոթել գրուպ» ՍՊԸ–ում 100, «Մասսակա» ՍՊԸ–ում 50 և «Արիանա հյուրանոց» ՍՊԸ–ում 100 տոկոս։

Իշխան Սաղաթելյանի տիկինը՝ Լիանա Խաչատրյանը Երևանի Կենտրոն համայնքի բնակարանի բաժնային սեփականատեր է, Կենտրոն համայնքում ավտոտնակի սեփականատեր է, ինչպես նաև Գեղարքունիքի Գեղամավանում հողամաս ունի։ 2017–ին ձեռք է բերել Toyota մակնիշի ավտոմեքենա, որն առկա է 2021–ին։ 2.5 մլն փոխառություն ունի։

2019–ին 4 մլն դրամանոց վզնող է նվեր ստացել։ Բանկային հաշվին հայտարարագրել է 70 000 դրամ, և 19 դոլար, կանխիկ ունի 75 000 դոլար, 32 մլն դրամ և 22 հզր եվրո։

Աշխատանքի վարձատրություն նշել է 620 հզր դրամ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ–ից, հանգստի համար ծախսել է 2 մլն 138 հզր դրամ։

Ստացվում է Իշխան Սաղաթելյանն ու կինը, ըստ կանխիկ ու անկանխիկ գումարների հանրագումարի, համատեղ ունեն մոտ 100 մլն դրամ, 167 հզր դոլար, 50000 եվրո։