Ողբերգական դեպք. մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի

Հաղորդավարուհին ընկել է Դեբեդ գետը։ Նրան դուրս են բերել ջրից, տեղափոխել հիվանդանոց, բայց նա, գիտակցության չգալով, մահացել է։

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ է դարձել։
Shamshyan.com-ի` տվյալներով` այսօր` ժամը 16:40-ի սահմաններում, հաղորդավարուհին, իր գործընկերների հետ նավակի վրա նկարահանումներ կատարելիս, ընկել է Դեբեդ գետը։
Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից տարածքում քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկան, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ ողբերգական պատահարի մասին ահազանգը Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է ժամը 15։48-ին։ Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.